Հասարակություն 

Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսուա Օլանդի և Անգելա Մերկելի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնց ժամանակ քննարկել է Մինսկյան պայմանավորվածությունների գործարկման հարցը:

Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Հեռախոսազրույցների ժամանակ զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը` լիակատար հրադադարի հասնելու և ծանր ռազմական տեխնիկան դուրս բերելու համար: Պորոշենկոն ևս մեկ անգամ ընդգծել է Շիրոկինոյի շուրջ ապաէսկալացման կարևորությունը, ինչպես նաև հայտարարել է 100 միլիմետրից ավելի տրամաչափի սպառազինության հետ քաշման շուրջ պայմանավորվածության գալու անհրաժեշտության մասին:

Մերկելն ու Օլանդն աջակցություն են հայտնել տվյալ նախաձեռնությանը: Բացի դրանից, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը Պորոշենկոյին խորհուրդ են տվել շարունակել սկսած սահմանադրական բարեփոխումը` հանուն Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման, ինչը համապատասխանում է Մինսկյան պայմանավորվածություններին:

 

Նույն շարքից