Հասարակություն 

Լևոն Հայրապետյանը Գերման Ստերլիգովին 1 մլն դոլար արժողությամբ ձիերի երամակ է նվիրել

Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովին բարերար Լևոն Հայրապետյանը հիրավի արքայական նվեր է արել` նվիրելով ձիերի երամակ:

Այս մասին հայտնում է LifeNews-ը: Թվով 8 զտարյուն ղարաբաղյան ձիերն այսուհետ կապրեն ֆերմեր Ստերլիգովի մոտ ու կօգնեն նրան զարգացնել տնտեսությունը:

Հետաքրքիր է, որ ձիերից մեկին բերել են Մեծ Բրիտանիայի արքայական ձիանոցից, մյուսին՝ Հոլանդիայից: Հայրապետյանի ներկայացուցչի խոսքով՝ նման երամակի արժեքը կարող է կազմել մինչև 1 մլն դոլար:

 

Նույն շարքից