Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է եղել ու ապագայում միշտ կլինի նրա կազմում:
Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:
Նրա խոսքերով, Ղրիմի վերամիավորման փաստի ճանաչումն ոչ թե ռուսամետ քայլ է, այլ սահմանադրական օրինական իրողություն:
Նրա կարծիքով, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Վրաստանի իշխանությունները չպետք է վախենան, որ իրենց կարող են անվանել ռուսամետ, ուղղակի անհրաժեշտ է լինել վրացամետ ու հասկանալ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը բխում է Վրաստանի ազգային շահերից:
Նրա վստահեցմամբ ստեղծված փակուղուց դուրս գալու միակ ուղին երկկողմ բանակցությունների վերսկսումն է, քննարկումների ծավալումը, որ կառողջացնի ներկայիս մթնոլորտը: