Քաղաքական Գիտություն 

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է համալսարանական դասախոսներից և ուսանողներից բաղկացած խմբի

Ն.Ս.Օ.Տ. Տ Արամ Ա կաթողիկոսը հունիսի 26-ին ընդունել է Անգլիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ուսանողներից ու դասախոսներրց կազմված խմբի: Ուսանողները մասնագիտացած են Միջին Արեւելքի քրիստոնեությանն առնչվող հարցերում, իսկ դասախոսները` այդ հարցերի գիտակներ ու կարևոր հրատարակությունների հեղինակներ են: Ողջունելով 25 անդամներից բաղկացած խմբին` Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայ եկեղեցուն, Միջին Արեւելքի ու ընդհանրապես միջեկեղեցական շարժմանը վերաբերող հարցերի: Ապա Վեհափառ Հայրապետը պատասխանել է իրեն ուղղված հարցումների, որոնք վերաբերել են վերոհիշյալ բնագավառներին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական  հարաբերություններին:

 

 

Հանդիպման ավարտին Օքսֆորդի համալսարանի Միջին Արևելյան բաժանմունքի դասախոսը Վեհափառ Հայրապետին հրավիրել է Օքսֆորդում դասախոսությամբ հանդես գալու «Միջին Արեւելքի ներկա կացությունը եւ քրիստոնեության դիմագրաված մարտահրավերները» թեմայով

Նույն շարքից