Հասարակություն 

Ողբերգական վթար Արագածոտնի մարզում

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Մելիքգյուղ հատվածի 17-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ZU 588 պ/հ (վարորդ 23-ամյա Անատոլի Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Ա.Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ, ով ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Նույն շարքից