Հասարակություն 

Բաղդադի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 28-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երեք ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որոնց հետեւանքով մահացել է 28 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի եւ բժիշկների տվյալները:

Ականապատված մեքենայի պայթյուն է տեղի ունեցել քաղաքի Շաաբ շրջանի բարդաշատ շուկայի մոտ, որի հետեւանքով մահացել է 10 մարդ: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, մահապարտ ահաբեկիչը եւս մեկ պայթյուն է իրականացրել՝ սպանելով 9 մարդու, այդ թվում մի քանի ոստիկանների:

Ականապատված մեքենայի երրորդ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի հյուսիս-արեւելքում, որի հետեւանքով զոհվել է 10 մարդ:

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել շիաներով բնակեցված թաղամասերում:

Նույն շարքից