Հասարակություն 

Տարոն Մարգարյանը պաշտոնական այցով մեկնել է Մարսել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը  Մարսելի քաղաքապետ Ժան- Կլոդ Գոդենի հրավերով  մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակում նախախատեսվում է Երեւանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ տեղի գործար շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների  եւ հայկական կազմակերպությունների հետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա կգտնվի նաեւ Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին:

Նույն շարքից