Մշակույթ Հասարակություն 

Արցախում հայ-իրանական վավերագրական-գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին:

Երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի մեր հանրապետությունում մշակույթի զարգացման գործին:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նույն շարքից