Հասարակություն Պատահարներ 

Երևանի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում ՌԴ քաղաքացի է սպանվել

Հուլիսի 12-ին, ժամը 18.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 17 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դին՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից