Մշակույթ գլխավոր 

Մեկնարկել է «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Փառատոնային առաջին օրը բավականին հագեցած և միջոցառումներով լի էր: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն  սկսվեց մամլո ասուլիսներով, որի ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրին Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքիավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Սուրբ Աննա եկեղեցում:


Փառատոնի առաջին օրը տեղի ունեցավ  իտալուհի ճանաչված կինոդերասանուհի  Օռնելլա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվեց  նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է:

Արարողությանը հաջորդեց 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում 1970-80 ական թվականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:

E5Hg9WM2g1EthtSsR3SBhhF376Կինոփառատոնի պաշտոնական բացումը կայացավ երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցան  կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց հայտնի կինոաստղեր` Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին  «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությամբ:

Փառատոնային առաջին օրով սկսված մեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ և տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառը տոնը:

Նույն շարքից