Քաղաքական Միջազգային 

Շատ նախանձելի վիճակում է հիմա Էրդողանը. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով,  ամենայն հավանականությամբ Թուրքիայում նոր ընտրություններ կնշանակվեն նոյեմբերին:

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Չաքրյանը հայտնեց, որ առաջիկայում վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպումներ է սկսելու ընտրությունների արդյունքում խորհրդարան մտած քաղաքական ուժերի հետ՝ կոալիցիա կազմելու հարցով:

Թուրքագետն ասաց նաև, որ հիմա արդեն քաղաքական ճգնաժամ է Թուրքիայում, դեռևս կառավարություն չկա՝ չնայած որ հունիսի 7-ին կայացել են ընտրությունները:

«Էրդողանի համար  խնդիրը ոչ այնքան Դավութօղլուի կառավարության ձևավորումն է, այլ այն, որ Թուրքիան լիարժեք անցում կատարի նախագահական համակարգի: Լիարժեք նախագահական կառավարման անցնելու դեպքում վարչապետի պաշտոնը վերանում է, փաստորեն Դավութօղլուն վարչապետի պաշտոնից պետք է զրկվի: Շատ նախանձելի վիճակում է նա հիմա, փաստորեն պայքարում է մի բանի համար, որից իրեն պատրաստվում են զրկել»,-նշեց թուրքագետը:

Նույն շարքից