Փարիզի մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնում պատանդ վերցված 18 մարդիկ ազատ են արձակվել: Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-երը:
Հաղորդվում է, որ պատանդ վերցվածներից ոչ ոք չի տուժել, սակայն նրանցից մեկը փրկարար գործողության ընթացքում թուլություն է զգացել։
Այս պահին առևտրի կենտրոնի տարածքում իրականացվում է հանցագործներին գտնելու գործողությունը։
Հիշեցնենք, որ երեք անհայտ անձինք պատանդել էին մարդկանց այսօր վաղ առավոտյան։ Չարագործներից մեկը ճանաչվել է ականատեսների կողմից որպես Primark խանութի աշխատակից։
Ոստիկանությունում ենթադրում են, որ հանցագործները փորձել են խանութի զինված կողոպուտ իրականացնել։