Եվրահանձնաժողովն առաջիկա 5 տարիներին կարող է Հունաստանին տրամադրել 35 մլրդ եվրո՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսության աշխուժացման համար։ Այս մասին ասվում է Եվրագագաթնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն։
Փաստաթղթում նշվում է, որ այդ միջոցները կարող են հատկացվել ԵՄ տարբեր հիմնադրամներից։
Եվրոգոտու առաջնորդները Հունաստանի հետ համաձայնության են հասել ֆինանսական օգնության երրորդ փաթեթի շուրջ։ Գագաթնաժողովը տևել է ավելի քան 17 ժամ։