Հասարակություն 

Մարդիկ պետք է իրենց կարծիքն արտահայտելու ազատություն ունենան. Շարպանտիեն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Երևանում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Շարպանտիեն հայտնել է, որ ինքը հետևել է այդ իրադարձություններին: Նրա խոսքով, ֆրանսիական լրատվամիջոցներում նույնպես այդ առթիվ բազմաթիվ հրապարակումներ են եղել:

Դիվանագետի կարծիքով, համընդհանուր ցանկությունն այն է, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա:

Անդրադառնալով կոնկրետ բողոքի ակցիաներին, դեսպանը նշել է, որ «ժողովրդավարական երկրի համար նորմալ է, երբ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքն ու բողոքը». մարդիկ պետք է իրենց կարծիքն արտահայտելու ազատություն ունենան:

«Բայց իշխանությունները պետք է միջամտեն և կարգուկանոն ապահովեն»,-ընդգծել է նա:

Նույն շարքից