Հասարակություն 

Հինգշաբթի օրը Ստերլիգովը Ղարաբաղից Մոսկվա կվերադառնա

Շուշի քաղաքում ռուս գործարար Գերման Ստերլիգովը մամլո ասուլիսին հայտնել է, որ հինգշաբթի օրը ինքը Ղարաբաղից Մոսկվա կվերադառնա և որպես իր խոսքերի հաստատում՝ Ստերլիգովը լրագրողներին ցույց է տվել ինքնաթիռի տոմսը:

Մամլո ասուլիսի ժամանակ բիզնեսմենը նշել է, որ Ռուսաստանից իր արագ հեռանալու պատճառն այն է, որ երկար ժամանակ ինքը սպառնալիքներ է ստացել իր հասցեին:

Հունիսին, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ նրան կարող են քննել «Ռուսական ազգայնականների ռազմական կազմակերպության» (ՌԱՌԿ) ծայրահեղականների գործով, բիզնեսմենը որոշել է լքել Ռուսաստանը: Նա այդ հրապարակումներն անվանել է պատվիրված և հերթական անգամ հերքել է այդ կազմակերպության գործունեությանն իր մասնակցությունը:

Նույն շարքից