Հասարակություն Տնտեսություն 

Ստերլիգովն առաջարկում է Ղարաբաղում ոսկյա և արծաթյա դրամներ դնել շրջանառության մեջ

Գործարար Գերման Ստերլիգովն առաջարկում է Ղարաբաղում ոսկյա և արծաթյա դրամներ դնել շրջանառության մեջ:

«Ղարաբաղը նման նախագիծ իրականացնելու համար երեք անհրաժեշտ բաղկացուցիչներ ունի: Նախ ոսկու առկայություն, երկրորդ, Ղարաբաղը չճանաչված հանրպետություն է, հետեւաբար նրան չեն կապում միջազգային բանկիրների ու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի սահմանափակումները»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ստերլիգովը:

Գործարարը կարծում է, որ  տվյալ նախագծի իրագործմանը կօգնի հայկական սփյուռքի առկայությունը.

«Ղարաբաղի համար ամենամեծ եկամուտը կապահովեն նումիզմատները (մետաղադրամներ հավաքողները), որոնց թիվն աշխարհում մոտ 6 մլն է, այդ թվում 600 հազարը դրանով զբաղվում է պրոֆեսիոնալ մակարդակով: Այսպիսով Ղարաբաղի համար ապահովված է ոսկյա և արծաթյա մետաղադրամների սպառումը 24-75 մլն դոլարի չափով՝ ԼՂՀ նախագահի կողմից ոսկյա դրամների թողարկումից հետո առաջին կես տարում»:

Նույն շարքից