Ամերիկյան Բատոն Ռուժ քաղաքում նախօրեին կայացել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության ամենամյա մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Օկլահոմա նահանգից 26-ամյա Օլիվիա Ջորդանը։
Մրցույթին մասնակցել են աղջիկներ 50 նահանգներից և Կոլումբիա շրջանից։
Ջորդանը նախկինում ճանաչվել է «Միսս Օկլահոմա»: Նա ավարտել է Բոստոնի համալսարանը՝ ստանալով բժշկական գիտությունների բակալավրի աստիճան։
Ջորդանը հաջորդ տարի կներկայացնի ԱՄՆ-ն «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում։