Առողջապահություն Հասարակություն 

Թուրինջի օգտակար հատկությունների մասին

Թուրինջը միշտ էլ համարվել է առողջության և գեղեցկության միրգ։ Այն մշտադալար, ջերմասեր բույս է, աճում է միայն արևադարձային գոտիներում։ Յուրաքանչյուր ծառը տալիս է 200-300 պտուղ։ Հասունանալով դեկտեմբերին՝ թուրինջի պտուղներն իրենց հատկությունները պահպանում են մինչև հուլիս։ Օգտակար եւ հրաշալի այս մրգի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «խաղողային միրգ», սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Պարզապես ճյուղերի վրա խաղողի նման աճում է ողկույզներով 6-18 հատ։ Թուրինջը պոմպելմուսի և նարնջի հիբրիդն է։ Առավել օգտակար է կարմիր թուրինջը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել նաև դիետաների ժամանակ։ Պարունակում է ճարպերն այրող եւ լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Մեկ հատը պարունակում է C վիտամինի օրական նորման: Սակայն, դրանով չի ավարտվում է թուրինջի յուրահատկությունը: Այս միրգն ընդունակ է վերականգնել ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ` ինսուլինի քանակությունը` օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն:

«Ճիշտ» ուտելու դեպքում կարելի է խուսափել թուրինջին բնորոշ դառնահամից, թուրինջը պետք է ուտել գդալով նախապես պտուղը հորիզոնական կիսելով։ Բանն այն է, որ դառնահամությունը մրգին հաղորդում է միջնորմների թաղանթը։
Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։
Թուրինջի պտուղը պարունակում Է 88, 5– 90, 9% ջուր, 3, 8-6, 78% շաքար, 1, 42-2. 38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչեւ 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։ Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում Է 9, 19-19, 04% պեկտինային նյութեր, եթերայուղեր, գլիկոզիդներ։
Դեղամիջոցների եւ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը եւ կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ եւ մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները եւ շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ եւ նորմալ մաշկ ունեցողներին։ Օգտակար է օգտագործել նման դիմակները վզի մաշկի սնուցման և ամրացման համար։ Թուրինջի հյութով դեմքը կարելի Է մաքրել նաև պիգմենտային հետքերն ու պեպենները վերացնելու նպատակով:

Նույն շարքից