Հասարակություն 

Հունգարիան ամրապնդում է Ուկրաինայի հետ իր սահմանները

Հունգարիան խստացրել է ուկրաինական սահմանագծում ուկրաինացիների անցագրային ռեժիմն ու ստուգումները:

Լրատվամիջոցների  հաղորդմամբ Հունգարիայի նման գործողությունների պատճառ են հանդիսացել Կարպատներում նախօրեին ծավալված զինված ընդհարումները:

Տեղեկությունների համաձայն հունգարացի սահմանապահները մանրակրկիտ կերպով ստուգում են սահմանը հատող ուկրաինացիներին ու տրանսպորտը, անցակետերում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Հիշեցնենք, որ Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում նախօրեին փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:

 

Նույն շարքից