Քաղաքական Գիտություն 

Ֆրանսիացիները ադրբեջանցիների համար հետախուզական արբանյակ են ուղարկել երկրի ուղեծիր. REGNUM

Ֆրանսիական «Airbus Defense and Space» ընկերությունը հունիսի 30-ին «Ազերկոսմոս»-ի ադրբեջանական հետախուզական արբանյակ է ուղարկել երկրի ուղեծիր, այդ մասին հուլիսի 3-ին հայտնել է Ադրբեջանի կապերի և բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:


«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աբասովը հայտնել է, որ «SPOT-7» արբանյակը նախատեսված է երկրի մակերևույթը զննելու համար, և այս պահին բանակցություններ են տարվում արբանյակը «Ազերկոսմոս»-ի վերահսկողությանը հանձնելու շուրջ: Ասվում է, որ արբանյակի շնորհիվ հնարավոր է իրական ժամանակի ռեժիմում երկրի մակերևույթում բարձր որակի պատկերներ ստանալ: Արբանյակը կարող է անխափան աշխատել առնվազն 10 տարի: 

Նույն շարքից