Քաղաքական Միջազգային գլխավոր 

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նախագահի հրամանով ազատել է աշխատանքից

korrespondent.net կայքի փոխանցմամբ՝  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ազատել է աշխատանքից Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Համապատասխան հրամանը տեղադրված է երկրի նախագահի կայքում:

 

«Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում:

57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:

Հեռացման պատճառները չեն հաղորդվում:

Կայքը նաև հայտնում է, որ դադարեցվել է նաև Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լևենթ Այդինի լիազորությունները, քանի որ վերջինս սպորտային ասուլիսի ժամանակ հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով մարզաշապիկով:

Նույն շարքից