Գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ հինգշաբթի, հուլիսի 16-ին նա կվերադառնա Մոսկվա Լեռնային Ղարաբաղից: Այս մասին գրում է lenta.ru-ն։ Այս մասին հաղորդում է «Ռուսական նորություների ծառայությանը»-ը՝ հղում անելով Շուշիում տեղի ունեցած մամուլի ասուլիսին։ Բացի այդ որպես իր խոսքերի ապացույց, նա լրագրողներին ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։
Ստերլիգովը նաև պատմել է լրագրողներին այն պատճառների մասին, որը ստիպել է իրեն և իր ընտանիքին հապճեպ հեռանալ Ռուսաստանից.
«Տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանում ինձ 15 տարվա ազատազրկում է սպառնում, և ես ազգայնական «ԲՈՌՆ» բանդայի ղեկավարն եմ, սուտ է», – հայտարարեց նա` հավելելով, որ այդ տեղեկատվությունը սկսել են տարածել 5 տարի առաջ այն մարդիկ, ովքեր արդեն դատապարտված են եղել: Ստերլիգովը հավելեց, որ իր գլխավոր առաքելությունն ընտանիքին հեռու պահելն է վտանգներից:
Ըստ գործարարի, միակ մարդը «ԲՈՌՆ»-ից ում նա ճանաչում է, դա Իլյա Գորյաչևն է։ Վերջինս դիմել է գործարարին՝ խնդրելով իրեն գումար տալ, որպեսզի նա պարբերական հիմնի, սակայն Ստերլիգովը մերժել է նրան։
Գործարարը նաև հավելել է, որ ի սկզբանե ցանկանում էր գնալ Բելառուսիա, սակայն, ի վերջո, որոշել է մնալ Լեռնային Ղարաբաղում։ Նա հիացած է Լեռնային Ղարաբաղում բնակվող հյուրընկալ և բարի մարդկանցով։
Հիշեցնենք, որ ռուս էքսցենտրիկ գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը Ռուսաստանը լքել է և վաճառում է ունեցվածքը: Ինչպես ավելի վաղ «Ռուսական նորություների ծառայությանը» հայտնել է Ստերլիգովի օգնականը Պոլինա Սիրոտան ֆերմերը ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղ 2015թ.-ի հուլիսի 4-ին:
«Վեստի.ազ» լրատվական գործակալության փոխանցման համաձայն Գերման Ստերլիգովի կմտնի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակի» մեջ, ինչին Ստերլիգովի փաստաբանը պատասխանել է, որ գործարարը այդ քայլին գիտակցաբար է գնացել և հավելել է՝ «Կարծում եմ նրա համար դա միևնույնն է»: