Իրավական գլխավոր 

Կարգապահական տույժեր են կիրառվել 9 ոստիկանների նկատմամբ Երևանում ցույցը ցրելու ժամանակ իրենց գործողությունների համար

Կարգապահական տույժեր են կիրառվել 9 ոստիկանների նկատմամբ Երևանում հունիսի 23-ին ցույցը ցրելու ժամանակ իրենց գործողությունների համար, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Համապատասխան հրամանը ստորագրել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հունիսի 23–ի առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ցուցարարներին։ Ցուցարարները մեղադրել են իրավապահ մարմիններին անհամաչափ ուժի կիրառման մեջ և պահանջել են պատժել մեղավորներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն կատարված քննության արդյունքների պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ, ցուցաբերել են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, անզսպվածություն, կատարել են ծառայողական պարտականությունների չարաշահում:

Ոստիկաններից մեկի հանդեպ կիրառվել է կարգապահական տույժ` մեկ աստիճանով պաշտոնն իջեցնելու տեսքով, մնացածներին հայտարարվել են նկատողություններ և խիստ նկատողություններ:

Ծառայողական քննությունը շարունակում է:

Նույն շարքից