Քաղաքական Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է հեռացնել Օդեսայի շրջանային վարչության աշխատակիցների կեսին

Օդեսայի նարանշանակ ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Ալեքսանդր Բորովիկը լրագրողներին հայտնել է, որ Օդեսայի շրջանային վարչությունում 27-ից կմնա ընդամենը 12 ստորաբաժանում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Սաակաշվիլին քննադատել էր ներքին աուդիտի և իրավապահ մարմինների հետ փոխգործակցման վարչությունների աշխատանքը։

Սաակաշվիլին՝ լսելով այդ ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները հայտարարել էր, որ նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում և հանձնարարել է հեռացնել աշխատանքից այդ վարչությունների բոլոր 20 աշխատողներին։

Նույն շարքից