Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանական կողմը Վիեննայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնել է 65-օրյա ժամկետով ՄԱԿ-ի պատժամիջոցների վերսկսման հնարավորությանը, եթե նրանք չկատարեն «վեցյակի» կողմից ներկայացված համաձայնագրի հետ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու է 8 տարի անց կամ իրանական ատոմի շուրջ ԱԷՄԳ-ի ընդլայնված եզրակացությունից հետո։
Հայտնի է նաև, որ Իրանը համաձայնել է 15 տարում 3.67 տոկոսից ավելի ուրան չհարստացնել։
Այս համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի ընդունումից 90 օր անց։