Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լևենթ Այդընի լիազորությունները դադարեցվել են նրա վերնաշապիկի նկարի պատճառով։ Այս մասին հայտնել է segodnya.ua կայքը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը։
«Լևենթ Այդընը շատ ուկրաինացի քաղաքացիների է օգնել, սակայն կա սկզբունքի հարց։ Ես որոշել եմ դադարեցնել Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի նրա լիազորությունները»,- գրել է Կլիմկինը Twitter-ում։
Նախորդ շաբաթ Այդընը ֆուտբոլիստ Սամուել Էտո'Օ-ի շնորհանդեսին ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով վերնաշապիկով, որի վրա գրված է եղել «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է»։