Գլխավոր Մշակույթ Տեսանյութեր 

Հայկական մշակութային շաբաթ վիետնամական «ANTG» հեռուստաալիքով (տեսանյութ)

analitik.am

Վիետնամական «ANTG» հեռուստաալիքով այսօր մեկնարկում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23-ամյակին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը:

Մշակութային շաբաթի շրջանակներում «ANTG» հեռուստաալիքով կցուցադրվի ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման և անցած 23 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:

Մշակութային շաբաթի երաժշտական հատվածում կցուցադրվեն Շառլ Ազնավուրի, «KOHAR» սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները: Առանձին հաղորդումով ներկայացվելու են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Մշակութային շաբաթի ավարտին կցուցադրվեն «Հայաստան՝ Նոյի երկիր» և «Հռոմից Ավելի Հին Մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը:

Նույն շարքից