Քաղաքական Միջազգային 

Օբաման կոչ է արել սատարել Իրանի հետ համաձայնագրի իրագործման գործընթացին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը, խոստացել է անել ամեն բան, որպեսզի այն իրագործվի:

«Ես վետո կդնեմ ցանկացած որոշման վրա, որը կխոչընդոտի պայմանավորվածությունների կատարմանը: Խաղադրույքը այնքան բարձր է, որ մենք ժամանակ չունենք դրանք քննարկել ու հետաձգել»,-ընդգծել է Օբաման:

Նա նշել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունները թույլ են տվել խուսափել իրանական ատոմի շուրջ հակամարտության ռազմական լուծման հնարավորությունից:

Օբամայի խոսքով, Մերձավոր Արեւելքում ատոմային զենքի հայտնվելը ուղղակի սպառնալիք կլիներ ԱՄՆ-ի համար, իսկ հիմա այդ սպառնալիքից հնարավոր եղավ խուսափել:

Նույն շարքից