Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի նախագահը ողջունել է իրանական հիմնախնդրի հանգուցալուծումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Վիեննայում Իրանի հարցով ձեռք բերած համաձայնությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանը ողջունում է այսօր Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված համաձայնությունը եւ գործողությունների համատեղ համապարփակ պլանը»,- ասված է Պուտինի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները հաստատուն ընտրություն են կատարել կայունության օգտին։

«Իրանը հնարավորություն կստանա ԱԷՄԳ հսկողության եւ դրան հաջորդող պատժամիջոցների չեղարկման պայմաններում զարգացնել միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը։ Դա կարեւոր է Ռուսաստանի եւ Թեհրանի միջեւ համագործակցության մասշտաբային պլանների իրականացման առումով»,-ասված է Պուտինի հայտարարության մեջ։

Նույն շարքից