Հասարակություն 

Դմիտրի Յարոշին ցանկանում են զրկել պատգամավորական մանդատից

Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, երկրի ՆԳՆ-ն փաստաթղթեր է նախապատրաստում  Աջ սեկտորի առաջնորդ դմիտրի Յարոշին պատգամավորական մանդատից զրկելու նպատակով:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը նյութեր են նախապատրաստում՝ ներկայացնելու Գերագույն Ռադային՝ պահանջելով Աջ սեկտորի առաջնորդ Յարոշին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Հիշեցնենք, որ Աջ սեկտորի արմատականները շարունակում են բողոքի ակցիան նախագահական նստավայրի մոտ:

Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, նշելով, որ ցուցարարները պահանջում են երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի ու Մերձկարպատյան երկրամասի ղեկավարության հրաժարականը:

Ցուցարարները խարույկ են վառել նախագահական նստավայրի դիմաց ու չեն պատրաստվում լքել տարածքը:

Իրավապահները կուռ շարքերով պաշտպանում են նախագահական նստավաըր տանող ճանապարհները, իրավիճակը դեռեւս խաղաղ է

Ավելի վաղ Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:

Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն:

 

 

 

Նույն շարքից