Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանի «Կլեոպատրան» դատի է տվել ֆիննախին. Armtimes.com

Քաղաքականությունը թողնելուց հետո ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը իր տնտեսական շահերի պաշտպանությունը փնտրում է դատական ատյաններում: Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» ընկերությունը, որը գտնվում է Վերին Պտղնի գյուղում, վարչական դատարան է դիմել ընդդեմ Ֆիննախի՝ պահանջելով չեղյալ համարել այս տարվա փետրվար ամսին ֆինանսների նախարարության տուգանքների մասին որոշումները և վերացնել հաշիվների վրա կիրառված արգելանքը: Վարչական դատարանում գործը վարող դատավորն է Ռաֆիկ Խանանդյանը:

Այս գործով մեկ դատական նիստ արդեն կայացվել է: Թե ինչպիսին է այս առթիվ ֆիննախի տեսակետը և որքան գումար տուգանքի մասին է խոսքը, ֆինանսների նախարարությունից խոստացան պատասխանել ավելի ուշ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից