Տնտեսություն գլխավոր 

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան` «Նաիրիտ» գործարանի հատվածում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:

Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը հայտնել է, որ հետ զրույցում ասաց, որ խոստացել են մինչև հուլիսի 15-ը վճարել իրենց աշխատավարձերը, սակայն այժմ «անկապ պատճառաբություններ են գտել՝ սա պետք է ստորագրել, այն պետք է ստորագրել»:

Նա նշեց, որ այժմ իրենց պարտադրում են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն՝ 4-5 օր, մեկ շաբաթ անց, կվճարեն աշխատավարձերը, չստորագրելու դեպքում աշխատավարձերը չեն տան:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:

Նույն շարքից