BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայի բորսայում այսօր կտրուկ էժանացել է ռուսական ռուբլին։ Այն տեղի է ունեցել Վիեննայից ստացված լուրերից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային միջնորդների «վեցյակը» Թեհրանի հետ համաձայնության է հասել Իրանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Մեր ժամանակով 14:00-ի դրությամբ ռուբլին դոլարի համեմատ էժանացել է 44 կոպեկով, եվրոյի նկատմամբ՝ 65 կոպեկով:
Սրան հաջորդել է նաև նավթի էժանացմամբ (Brent տեսակի նավթն Իրանի հետ համաձայնագրի մասին լուրից հետո էժանացել է ավելի քան 2%-ով)։