«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր՝ 18։00-ին, երթով կշարժվեն դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ հավաք-երթն իրազեկված է։
Հավաքի երթուղին է Մոսկվա կինոթատրոն-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազություն։