Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաստիլի գրավման օրվան նվիրված ավանդական հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Վիեննայում «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագրին։
Նախագահը բարձր է գնահատել բանակցությունների արդյունքները և ընդգծել, որ Իրանի հանդեպ անհրաժեշտ է պահպանել հատուկ զգոնություն, քանի որ արևմտյան պատժամիջոցների վերացմամբ իսլամական հանրապետության համար կազատվեն զգալի միջոցներ։
Օլանդի խոսքով՝ Իրանը պետք է ի ցույց դնի, որ պատրաստ է օգնել միջազգային հանրությանը՝ Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու համար: