Չինացի Վան Լեյը որոշել է դիմել պլաստիկ վիրահատության, որպեսզի դառնա Հյուսիսային Կորեայի առաջնորդի նմանակը։
Շնորհիվ այդ վիրահատության` Ցզյանսու նահանգի Նակին քաղաքի 32-ամյա բնակիչը մեկ ժամում դարձել է հանրաճանաչ անձ։
Metro-ի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ինի նմանակին հաճախ վարձում են՝ զվարճալի միջոցառումներում ելույթ ունենալու համար։
Իր ներկայիս ընկերուհու հետ նա ծանոթացել է պլաստիկ վիրաբույժի մոտ ընդունելության ժամանակ։ Լյուն ցանկացել է մեծացնել կրծքերը։ Հենց այստեղ էլ նրանք ծանոթացել են և սիրահարվել։