2015/07/14 19:39 Հայաստան Քաղաքական Նախագահի հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից Հովհաննես Մանուկյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։