Քաղաքական Միջազգային 

Իրանը չի կարողանալու շարունակել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը. Օբամա

ԱՄՆ-ն և վեցնյակի երկրները այսօր պատմական համաձայնություն են ձեռք բերել Իրանի հետ, որը եթե ամբողջությամբ ընդունվի, վերջինիս հետ կպահի միջուկային զենք ունենալու մտադրությունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հայտնում է Սպիտակ Տան պաշտոնական կայքը:

«Ինձ համար ամենակարևորը սեփական ժողովրդի անվտանգությունն է: Համոզված եմ, երբ այս համաձայնությունը հասնի իր վերջնակետին՝ համընդհանուր համաձայնագրին, այն մեր երկիրը, մեր դաշնակիցներին և ամբողջ աշխարհը կդարձնի ավելի անվտանգ: Բազմաթիվ առանցքային հարցեր պետք է հստակեցվեն և հաստատվեն առաջիկա 3 ամիսների ընթացքում, սակայն հետևյալ երեք ուղղություններով մենք աշխատում ենք, որպեսզի ավարտին հասցնենք»,-նշել է Օբաման:

ԱՄՆ նախագահի խոսքով` Իրանը չի կարողանալու շարունակել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը և օգտագործի պլուտոնիում, քանի որ վերջինս չի զարգացնելու ռազմական պլուտոնիում:

Այնուհետև շարունակել է իր խոսքը. «Երկրորդ՝ Իրանը պարտավորվել է երկու երրորդով կրճատել տեղակայված ցենտրիֆուգը: Իրանը այլևս չի հարստացնելու ուրանը Ֆորդո կառույցում և չի հարստացնելու ուրանը առնվազն առաջիկա 10 տարում: Երրորդ՝ միջազգային տեսուչները ազատ մուտք են ունենալու Իրանի ոչ միայն ուրանը հարստացնող կառույցներ, այլև այն բոլոր տարածքները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ուրանի հարստացման ծրագրին: Այս գործարքով Իրանում լինելու են ավելի շատ միջազգային ստուգումներ քան ցանկացած այլ երկրում»:

Նույն շարքից