«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն անցկացնում է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Այն մեկնարկել է Մոսկվա կինոթատրոնի մոտից: Իրավապահ մարմիններից նախաձեռնության անդամները պահանջում են պատժել հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին:
Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք դատախազության մոտ պահանջելու են պատժել և հրաման տված, և հրամանը կատարած ոստիկաններին:
Մաքսիմ Սարգսյանի խոսքով, իրենք պահանջում են նաև քրեական գործ հարուցել ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնության դեպքով, այլ նաև քաղաքացիների: