Ոստիկանությունը այս պահին Հանրապետության հրապարակում մեծ ուժեր է կենտրոնացրել, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երթը դադարեցրել են ու նստել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարակից տարածքում:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցրեց, որ իրավապահները կուսումնասիրեն հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Դուք լավ գիտեք, որ ոստիկանությունը եթե ուզենա, հաշված րոպեների ընթացքում բերման կենթարկի բոլորիդ: Բայց ոստիկանությունը չի ցանկանում այդ քայլին դիմել, այնպես որ շարժվեք առաջ», -հայտարարեց նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն անցկացնում է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որը մեկնարկել է Մոսկվա կինոթատրոնի մոտից: