Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 15-ին պաշտոնական այցով կժամանի Ուզբեկստան:
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նշելով, որ Լավրովը այցի շրջանակներում հանդիպում կունենա Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովի ու նախագահ Իսլամ Քարիմովի հետ:
Կողմերը բանակցություններին կքննարկեն Ռուս-ուզբեկական միջքաղաքական, տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր:
Հանդիպումների ընթացքում կարեւոր տեղ կտրվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ՄԱԿ-ի, ԱՊՀ երկրների հետ փոխհարաբերություններին առնչվող հիմնախնդիրներին:
Կողմերը կարեւորում են բանակցությունները Կենտրոնական Ասիայում կայունություն ու խաղաղություն ապահովելու առումով: