Միջազգային Քաղաքական 

Միացյալ նահանգները խրախուսել են Յացենյուկին բարենորոգումները շարունակելու համար

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ ղեկավար մարմինները Ուկրաինայի վարչապետ Յացենյուկին հիշեցրել են երկրում իրագործվող ռեֆորմների կարեւորության մասին ու միաժամանակ խոստացել շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Օբաման ու Բայդենը սահուն կերպով շրջանցել են մինսկյան համաձայնությունների կատարման գործընթացում Կիեւի բացթողումները:

Յացենյուկը պաշտոնական պատվիրակությամբ գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցել է ներդրումային ֆորումի աշխատանքներին: Այստեղ նա հանդիպում է ունեցել նախագահ Օբամայի ու փոխնախագահ Բայդենի հետ:

Օբաման հայտարարել է, որ Միացյալ նահանգները պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանության ու տերիտորիալ անձեռնմխելիության գաղափարն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ վերջինս ամբողջությամբ չի կատարել մինսկյան համաձայնագրերի իր պարտավորությունները:

Նույն շարքից