Քաղաքական Միջազգային 

Հունաստանի վարչապետը Բրյուսելում ենթարկվել է քաղաքական շանտաժի

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բրյուսելում տեղի ունեցած համաժողովում Հունաստանի վարչապետ Ցիպրասը ենթարկվել է լուրջ ճնշումների:

Այս մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, նշելով, որ Գերմանիայի, Նիդերլանդների ու բալթյան երկրների պատվիրակները սպառնացել են հեղաշրջմամբ ու Ցիպրասի պաշտոնանկությամբ:

Նախարարի խոսքերով, Ցիպրասին սպառնացել են համաձայնագրի չստորագրման դեպքում կաթվածահար անել Հունաստանի բանկային համակարգն ու այսպիսով շանտաժի միջոցով հասնել իրենց նպատակին, ուստի վարչապետը ստիպված է եղել տեղի տալ:

Վերջում նա ավելացրել է, որ կնքված համաձայնագիրը ոտնահարում է հույն ժողովրդի շահերն ու ինքնիշխանությունը ու հակասում հանրաքվեի արդյունքներին:

Նույն շարքից