Հասարակություն 

Աջ սեկտորը նախագահական նստավայրի մոտ շարունակում է բողոքի ակցիան

Աջ սեկտորի արմատականները շարունակում են բողոքի ակցիան նախագահական նստավայրի մոտ:
Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, նշելով, որ ցուցարարները պահանջում են երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի ու Մերձկարպատյան երկրամասի ղեկավարության հրաժարականը:

Ցուցարարները խարույկ են վառել նախագահական նստավայրի դիմաց ու չեն պատրաստվում լքել տարածքը:
Իրավապահները կուռ շարքերով պաշտպանում են նախագահական նստավաըր տանող ճանապարհները, իրավիճակը դեռեւս խաղաղ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:

Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն:

Նույն շարքից