Հասարակություն 

Իտալիայում ձերբակալվել են կոռումպացված պաշտոնյաներ ու մաֆիոզներ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ւտալիայի հարավային Կամպանիա պրովինցիայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են կոռումպացված ու մաֆիոզ կապեր ունեցող մի շարք բարձրաստիճան չինովնիկների:

Տվյալների համաձայն կալանավորվել է Կազերտա քաղաքի նախկին քաղաքապետ Պիո Դել Գաուդիոն ու շրջանային խորհրդի 2 անդամներ: Միաժամանակ երկրի խորհրդարանին հարցում է ուղարկվել պատգամավոր Կառլո Սապոյին անձեռռնմխելիությունից զրկելու ու ձերբակալման հրամանի համար, ով նույնպես մեղադրվում է պետական չարաշահումների ու մաֆիոզ գործունեության մեջ:

Իրավապահ մարմինների բացահայտումների արդյունքում պարզվել է, որ պետական չինովնիկների կազմակերպված հանցավոր խմբի անդամները յուրացրել են 150 միլիոն եվրո պետական գումար, որ հատկացվել է շրջանի ջրամատակարարման խնդիրներին:
Իրավապահները սառեցրել են մաֆիոզների բանկային հաշիվները՝ 11 միլիոն եվրո ընդհանուր հաշվով:

Նույն շարքից