Ռազմական Հասարակություն 

Ամերիկյան ու կանադական հրահանգիչները կժամանեն Ուկրաինա

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կանադայի ու ԱՄՆ զինվորական մասնագետները մտադիր են առաջիկայում ժամանել Ուկրաինան Ուկրաինական ռազմական սակրավորներին ուսուցանելու համար:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վիկտորիա Կուշները, նշելով, որ Հրահանգիչները կտեղակայվեն Կամենեց-Պոդոլսկ շրջանի ռազմաբազայում:

Նրա խոսքերով համատեղ զորավարժությունների անցկացման շրջանակներում ամերիկյան զինվորականները կուսումնասիրեն նաեւ ուկրաինական ռազմական օդանավակայանների տեխնիկական վիճակն ու հագեցածության աստիճանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում բազմաֆուկցիոնալ ռազմական զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Լվովում հուլիսի 20-31-ը:

Նույն շարքից