Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրանը առաջիկա 15 տարիներում զրկվել է նոր ատոմակայանների կառուցման հրարավորությունից:
Այս մասին հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, նշելով, որ Իրանի ու վեցնյակի բանակցությունների արդյունքում Իրանը առաջիկա 15 տարիներին հնարավորություն չի ունենալու զարգացնել միջուկային ծրագրերը:
Սակայն համաձայնության արդյունքում Եվրամիությունը, Իրանի կողմից համաձայնագրի կատարման դեպքում, խոստացել է չեղարկել բոլոր տնտեսական սահմանափակումներն, որ գործում են, ինչպես նաեւ քննարկել ռազմական պատժամիջոցների առնչվող հարցերը:
Հիշեցնենք, որ Ժնեւում Իրանի ու վեցնյակի միջեւ բանակցությունները հանգել են վերջնական հանգուցալուժման, ինչի շնորհիվ Թեհրանը հնարավորություն է ստացել դուրս գալ քաղաքական ու տնտեսական մեկուսացումից: