Քաղաքական Միջազգային 

Կիմ Չեն Ընը կոչ է արել դեսպաններին միավորել Հյուսիսային և Հարավային Կորեաները

segodnya.ua կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կոչ է արել դեսպաններին միավորել Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Այս մասին նա հայտարարել է հյուսիսկորեացի դեսպանների ժողովի ժամանակ։

Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ այդ նիստի շնորհիվ դիվանագետները հնարավորություն են ստացել քննարկել Կորեայի Աշխատավորական կուսակցության արտաքին քաղաքականության իրականացման մեթոդները։

Հետաքրքրական է նաև, որ երկու Կորեաների միավորման վերաբերյալ Կիմ Չեն Ընի նման հռետորաբանությունն անցկացվում է հրթիռային սպառազինությունների ակտիվ մշակման ֆոնին։

Նույն շարքից