Интерфакс-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք «ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքում երկու նոր հոդվածներում փոփոխություններ մտցնելու մասին։
Այս փոփոխությունները նախատեսում են խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղափոխել 2016թ. դեկտեմբերից սեպտեմբեր։
Օրենքը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։