Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի խումբ քաղաքացիներ, որոնք ձեւավորել են «Ոտքի Հայաստան» շարժումը, ուրբաթ՝ հուլիսի 17-ին հավաք է հրավիրում Ազատության հրապարակում:
Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, հավաքի ընթացքում մարդկանց կիրազեկեն իրենց պայքարի նոր փուլերի մասին, որից հետո կանցնեն պայքարի երկրորդ փուլին ու մարդկանց կիրազեկեն, թե երբ ու ինչպես են փորձում պարալիզացնել խոշոր քաղաքների գլխավոր փողոցները:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունն այսօր՝ հուլիսի 15-ին, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը չեղարկելու պահանջով, ՀՀ նախագահին ուղղված նամակ հանձնեց Հանրապետական կուսակցության գրասենյակ: Նրանք մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ տվեցին՝ որոշումը չեղարկելու համար: